Պատրաստ եմ ինքնակամ արհեստականորեն վարակվել՝ հանուն հայ ժողովրդի. Մանախ. hraparak.am
Advertisement 1000 x 90

Պատրաստ եմ ինքնակամ արհեստականորեն վարակվել՝ հանուն հայ ժողովրդի. Մանախ. hraparak.am

Մեզ հետ կապ հաստատեց Արթուր Այվազյանը՝ հայտնի Մանախը, և տեղեկացրեց, որ պատրաստ է ինքնակամ արհեստականորեն վարակվել Կորոնավիրուսով, որպեսզի հայ գիտնականները ուսումնասիրություններ անեն և գտնեն հակավիրուս։

«Այդ վիրուսի դեղը չկա, աշխարհն էլ, որ նույնիսկ ունենա, չի տա մեզ։ Այսօր մեր գիտական միտքը շատ հզոր է, ողջ աշխարհին հետաքրքրում է, բացի մեզնից, հնդիկ ուսանողը գալիս, բժշկականում սովորում է, գնում է Հնդկաստանում մեր տված գիտելիքի հիման վրա համաշխարհային գյուտ է անում, մի՞թե մենք մեր գիտական միտքը չենք կարողանում օգտագործել այսպիսի դեպքերի համար։ Աստված չանի, բա որ վաղը սա ներթափանցի բանակ, ո՞նց ենք դեմը առնելու, հասկացանք, որ հասարակությունում թույլ օրգանիզմներ կան, հասարակությունը կարող է մեկուսացվել, իսկ մեկը մտածե՞լ է՝ բանակի հարցը ո՞նց ենք լուծելու։ Ես էլ ուզում եմ արագացնել այդ գործընթացը, ես հայրենասեր մարդ եմ, պարզ ասում եմ, որ պատրաստ եմ դրան, թող փորձարկումներ անեն, հնարավորություն լինի, կարողանանք այդ վակցինան գտնել, ուզում եմ իմ ազգին այս հարցով օգտակար լինել»,- ասաց Մանախը։

Նա նաև նշեց, որ այս մասին հայտնում է մամուլին, որպեսզի տեղեկանան նաև պետական մարմինները և արձագանքեն իր առաջարկին։

hraparak.am



Նման նյութեր