Կարեն Անտաշյանը ֆեյսուքում գրել է.
«Հայաստանը չքնաղ երկիր է, ընդամենը 20 րոպե երթևեկելով՝ քաղաքն ու արվարձանային օբյեկտները անցնելով, աղբահարված ճամփեզրերը հաղթահարելով, մի քիչ սարն ի վեր քայլելով կարելի է այսիպիսի հրաշքի հանդիպել, ամեն անգամ նոր ու չտեսնված մի կենսամիջավայր ու ուրիշ կյանք գտնել։
Այս անգամ հանդիպեցինք աներևակայելի՝ վայրի պիստակենու ու վայրի նշենիների թավուտի՝ արդեն մանրից ծաղկող, ձնծաղիկներն արդեն վերջին շաբաթն են ժպտում էս տարվա արևին, մորմերը, սարդերը, տզերը, զատիկները, կարիճները, օձերը՝ նոր-նոր են ուշքի գալիս ձմեռվանից»։