
Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է.
«Ստամբուլում 60 միգրանտ վարակվել է կորոնավիրուսով, իսկ 15-ը մահացել է: Նրանք Թուրքմենստանի քաղաքացիներ են: Թուրքական իշխանությունը պաշտոնական հաղորդագրությամբ պնդում է, որ մուսուլման թուրքմենները ալկոգել են խմել և թունավորվել: Քանի որ օտարերկրացիների դեպքում չէր կարող պահել ինֆորմացիան, թուրքական իշխանությունն այս անգամ որոշել է դեպքը ներկայացնել սպիրտային հիմքով ալկոգել խմելու քողի տակ»: