Ասֆալտապատման ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի ճանապարհին անհարթություն առաջացնող դիտահորերին
Advertisement 1000 x 90

Ասֆալտապատման ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի ճանապարհին անհարթություն առաջացնող դիտահորերին

Երևանի քաղաքապետարանը 2020 թ-ին իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքում առանձին ուշադրության կարժանացնի ճանապարհի վրա անհարթություն առաջացնող դիտահորերը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«100 միլիոն դրամ է հատկացված Երևանի 2020-ի բյուջեում՝ դիտահորերի, դրանց թուջե կափարիչների և անձրևորսիչների վերանորոգմանը: Ճանապարհի մակերևույթից ցածր կամ բարձր նիշի վրա գտնվող դիտահորերը այսօր երթևեկության համար խոչընդոտ են դառնում՝ երբեմն վթարային վիճակ ստեղծելով կամ վնասելով մեքենաները: Դրանք հիմա՝ ճանապարհների վերանորոգման ընթացքում կհավասարեցվեն ասֆալտի մակերևույթին»,- նշել է Կարապետյանը:

Նա նշել է, որ դիտահորերի խնամքի համար ըստ էության, պատասխանատու են ջրմուղ-կոյուղու կամ կապի համապատասխան կազմակերպությունները, բայց քանի որ տարիներ շարունակ գործող կարգավորումներով խնդիրը չի լուծվում, քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ, կամավոր լիազորությունը ստանձնել է համայնքը:



Նման նյութեր