Հեռավար դասերի ընթացքում կլինեն «ֆիզկուլտուրայի դադարներ»․ Արայիկ Հարությունյան
Advertisement 1000 x 90

Հեռավար դասերի ընթացքում կլինեն «ֆիզկուլտուրայի դադարներ»․ Արայիկ Հարությունյան

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված արտակարգ դրության ժամանակ իրականացվող հեռավար դասերի ընթացում կլինեն «ֆիզկուլտուրայի դադարներ»։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մեր աշակերտներն ու նրանց ծնողները հեռավար ուսուցման գործընթացում ստիպված են երկար ժամանակ անցկացնել էկրանների առջև։ Դասերը հեռարձակվում են «Հանրային» հեռուստաընկերությամբ, և մենք նրանց առաջարկել ենք, որպեսզի տարբեր դասերի ընդմիջումների ընթացքում «ֆիզկուլտուրայի դադարներ» լինեն։ Կարծես թե ընդառաջում են, և մեր երեխաները հնարավորություն կունենան թեթև մարզումների միջոցով հետևել նաև իրենց առողջությանը»,- նշեց Հարությունյանը։

 



Նման նյութեր