
«Wizz Air» ավիաընկերությունը մարտի 20-ին իրականացրեց Վիեննա-Երևան-Վիեննա ուղղությամբ առաջին չվերթը։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:
«Վիեննայից Երևան է ժամանել ՀՀ 14 քաղաքացի, իսկ Երևանից Վիեննա մեկնել Ավստրիայի 8 քաղաքացի։ Միևնույն ժամանակ ցանկանում ենք շնորհավորել մեր նոր գործընկերներին առաջին չվերթի կապակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։