Ֆեյսբուքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին աջակցող ֆեյքեր. Ցուցակ. antifake.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ֆեյսբուքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին աջակցող ֆեյքեր. Ցուցակ. antifake.am

AntiFake.am-ը շարունակում է կեղծ օգտահաշիվների մոնիթորինգը Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որոնց արդյունքները պարբերաբար ներկայացնում ենք հանրությանը։

Հայտնի է, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործունեություն են իրականացնում հազարավոր ֆեյք օգտահաշիվներ, որոնք «աշխատում են» իշխանության տարբեր ներկայացուցիչներին «սատարելու» և հանրային աջակցության տպավորություն ստեղծելու համար։ Ըստ օդում կախված լուրերի` կեղծ օգտահաշիվները ստեղծվում և համակարգվում են «Ֆեյքերի ՊՈԱԿ» անվանումը ստացած Վարչապետին կից կառույցում, որոնք իրականացնում են մի քանի գործառույթներ՝ հանրային աջակցության տպավորություն են ստեղծում իշխանական ներկայացուցիչների համար, ինչպես նաև հայհոյում, վիրավորում և ատելության կոչեր են տարածում իշխանության քննադատների վերաբերյալ։ Արդեն իսկ անդրադարձել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին, Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին «սատարող» ֆեյքերին։

Այս հրապարակմամբ կանդրադառնանք Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրապարակումը հավանող ֆեյք օգտահաշիվներին։

Պատահականության սկզբունքով մոնիթորինգի համար վերցրել ենք Արարատ Միրզոյանի այն հրապարակումը, որտեղ Միրզոյանը անդրադարձել էր AntiFake.am-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառմանը և հայտարարել, որ դատի կտա Սամսոնյանին։

Հայտնում ենք, որ առանձնացված են այն ֆեյք օգտահաշիվները, որոնք Ֆեյսբուքի սահմանած չափանիշներով ամբողջությամբ դասակարգվում են ակնհայտ ֆեյք օգտահաշիվների ցանկին։ Սակայն գոյություն ունեն օգտահաշիվներ, որոնք նման են իրական անձանց էջերին և ներառված չեն այս ցանկում։ Նման օգտահաշիվները բացահայտելն էլ ավելի դժվար է, քանի որ իրական անձի հետ շփոթելու հավանականությունը մեծ է։ Ֆեյք էջերի, մասնավորապես` իրական էջի տպավորություն գործող կեղծ օգտահաշիվների գործունեությունն ավելի վտանգավոր է, քանի որ այդ էջերը հեշտությամբ կարողանում են մանիպուլյացիաներ անել Ֆեյսբուքում։

Հետգրություն. Եթե հրապարակված ցուցակում առկա են իրական օգտահաշիվներ, ապա խնդրում ենք գրել AntiFake.am-ի ֆեյսբուքյան էջին` օգտահաշիվը նույնականացնելու և ցուցակից հեռացնելու համար։

1․Syuzi Arshakyan

https://www.facebook.com/syuzi.arshakyan.39

2.ՀՀ ոստիկանության Մարտունու բաժին

https://www.facebook.com/profile.php?id=100037768491049

Ամբողջությամբ՝ antifake.am

 



Նման նյութեր