
Երևանում արտակարգ դրության պայմաններում քաղաքային տրանսպորտի վիճակը վատթար է, սակայն ոչ կոլապսային: Կոլապսային, ծայրահեղ դեպքերի համար քաղաքն ունի ռեզերվային ավտոբուսներ: Այս մասին ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` անդրադառնալով հարցին, թե Երևանի քաղաքային իշխանությունը որքանով է պատրաստ հնարավոր տրանսպորտային կոլապսին և ինչ այլընտրանքային տարբերակ կա քաղաքացիների փոխադրումը կազմակերպելու համար, եթե մասնավոր փոխադրողները դադարեցնեն աշխատանքը:
Նա վստահեցրեց` այն դեպքերում, երբ մասնավոր փոխադրողները դադարեցնում են իրենց գործունեությունը, նաև այդ ռեզերվի միջոցով աշխատանքը վերականգնվում է: