
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն աշակերտների ծնողներին մարտի 22-ին հրավիրում է ժողովի` «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ միացմամբ: Այս մասին նախարարը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հարգելի ծնողներ, կրթության վերաբերյալ ասելիք կա: Վաղը ժամը 17:00-ին խնդրում եմ միանալ համազգային ծնողական ժողովի` այս էջի լայվի ընթացքում»,-գրել է նախարարը: