
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սիրելի զավակներ, վաղը Սեբաստիայի քառասուն մանուկների հիշատակության օրն է և ավանդության համաձայն կատարվելու է ձեթի օրհնության կարգ: Թագավարակի հետ կապված արտակարգ իրավիճակի պատճառով ժամերգությունն ու օրհնությունը կկատարվի դռնփակ: Օրհնված ձեթը կարող եք օրվա ընթացքում առանձին մոտենալ և վերցնել: Առավոտյան 08:00 կապահովենք ուղիղ միացում և կխնդրենք մեզ հետ աղոթակից լինեք: Աստված օրհնի բոլորիդ: Աղոթքով և օրհնությամբ` Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան: