Հոսանքի և ջրի պլանային անջատումներն արտակարգ դրության ժամանակ կհետաձգվեն
Advertisement 1000 x 90

Հոսանքի և ջրի պլանային անջատումներն արտակարգ դրության ժամանակ կհետաձգվեն

Այսօր ՀՀ կառավարությունում հրավիրված ճեպազրույցի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ասաց, որ արտակարգ դրության ժամանակ էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման պլանային անջատումները կաշխատեն հետաձգել։

«Հայաստանի Էլցանցերը» և «Վեոլիա ջուրը» մշտական կապի մեջ են Երևանի քաղաքապետարանի հետ։ Քաղաքապետարանը նրանց հետ կպայմանավորվի, որ ժամանակավոր հետաձգեն պլանային աշխատանքները, և ջուրն ու լույսը անջատեն միայն վթարի դեպքում` հաշվի առնելով, որ կոմունալ ծառայությունների անխափան աշխատանքը հիմա առավել քան անհրաժեշտ է։

Փոխքաղաքապետն ընդգծեց, որ հատուկ ուշադրություն է դարձվում հիվանդանոցներին, որտեղ ջուր և լույս պետք է լինի առանց մեկ րոպե դադարի։

«Քաղաքապետարանի և կոմունալ ծառայությունների աշխատակիցներն այս խնդիրը լուծում են, ինչի համար ես անկեղծորեն ուզում են նրանց շնորհակալություն հայտնել։ Նրանցից է կախված հարյուր հազար բնակիչների առողջությունը, և նրանք պատվով կատարում են իրենց աշխատանքը»,–ավելացրեց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում, ինչպես մի շարք այլ երկրներում, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ ամիս` մարտի 16–ից ապրիլի 14-ը։ Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում ագելվել են հանրային միջոցառումները, սեփականատերերի նախաձեռնությամբ փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։

armeniasputnik.am