Մազերի յուղոտությունը շատերին է անհանգստացնում. դրա հետևանքով մազերը կարճ ժամանակահատվածում կորցնում են գեղեցիկ տեսքը, տհաճություն պատճառում։ Budetezdorovy.ru-ն բաղադրատոմս է ներկայացրել, որը, ըստ կայքի, կօգնի նվազեցնել մազերի յուղոտությունն արտակարգ իրավիճակներում։
Ըստ կայքի՝ տան պայմաններում կարելի է չոր շամպուն պատրաստել։ Արդյունքում այս միջոցը կօգնի.
- ապահովել մազերի ծավալը
- կարգավորել ճարպի արտադրությունը։
Չոր շամպուն պատրաստելու համար հարկավոր է
- 2 ճաշի գդալ բրնձի ալյուր
- 2 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա
- 1 ճաշի գդալ կերակրի սոդա
- 5 կաթիլ անանուխի, կիտրոնի կամ լավանդայի եթերային յուղ։
Պատրաստման եղանակը։ Հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել ապակե տարայի մեջ, լավ խառնել։
Ինչպես օգտագործել։ Հարկավոր է խառնուրդը վրձինով քսել մազերին, թողնել 5-10 րոպե, փոշին հեռացնել վրձնի օգնությամբ։ Հենց փոշին դուրս գա, կնկատեք մազերի փոփոխությունը. դրանք շատ ավելի գեղեցիկ տեսք կունենան և հաճելի հոտ։
Հիշեք, որ չոր շամպունի օգտագործումը չի կարող փոխարինել մազերը ջրով և շամպունով լվանալուն։ Սա օգնում է հեռացնել մեռած բջիջները, մաշկը հագեցնել թթվածնով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը