«Էն տնտեսական հեղափոխությունը, որի մասին ասում էինք, սա հիմա մենք դիտում ենք՝ որպես զրոյական կետ, որպես ազդակ, որ տնտեսական հեղափոխության ժամանակը իրոք եկել է»,- «Շանթի» եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը։
Եվ, իրոք, ցանկացած հեղափոխություն «իրական առաջնորդները» սկսում են հենց իրենք իրենցից, որպեսզի դա լինի օրինակ ժողովրդի համար։ Բայց այդ օրինակները երբեմն վերածվում են չտեսության դասական նմուշների, զորօրինակ իրեն Աստծո հետ նույնացնող Փաշինյանի նոր կատվաչքը։
Մինչ ամբողջ աշխարհը պայքարում է մարդկությանը պատուհասած աղետի դեմ, «Վենետիկի պադվալներին» նախանձող բայց հոգու խորքում երանի տվող, Կոնդի կառավարական առանձնատնից սեփական թերթը խմբագրող երկրի վարչապետը հանկարծ հայտնվում է ուղիղ եթերում՝ նոր ժամացույցով։
Վստահ եմ, որ ուղիղ եթերին միացած ցանկացած քաղաքացի, անգամ հայտնի ՊՈԱԿ-ի ֆեյքերի տակ թաքնվողները, մատները խաչած՝ կորոնավիրուսի թեմայով սպասում էին դրական լուրերի։ Ցավոք երեկվա լայվի գլխավոր լուրը Փաշինյանի նոր ժամացույցն էր։
Ըստ էության՝ ուղիղ եթերը ոչնչի մասին էր, եթե հաշվի չառնենք տեսախցիկի առաջ մերթընդմերթ շարժվող ձախ ձեռքը։
Մոռանալով խուճապ չտարածելու հորդորը, Փաշինյանը նախ հայտարարեց, որ վարակվածների թիվը նախորդ օրվա համեմատ ավելացել է 34-ով (աղբյուրը՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/836957460129950), ապա, որ կորոնավիրուսը կարող է տևել մեկ տարուց ավել։ Այդ տխուր պատկերը ներկայացնելուն զուգահեռ նա չխորշեց ցուցադրել իր՝ ավելի քան 9000 $ արժողությամբ նոր ժամացույցը։ Ու դա ցուցադրում էր այս օրերին նույնիսկ պաշտպանվելու համար անհրաժեշտ սովորական դիմակներ ու սննդամթերք ձեռք բերել չկարողացող քաղաքացիներին։
Իհարկե, նա վստահ էր, որ այդ նույն քաղաքացին չի տարբերելու իր նոր Panerai Luminor թանկարժեք ժամացույցը նախկին տեղական արտադրության ժամացույցից, ինչպես որ այսքան ժամանակ շարքային քաղաքացին գլխի չեր էլ ընկնում, թե հեղափոխությունից հետո ինչ թանկարժեք փոխկապներ ու կոստյումներ է սկսել կրել Փաշինյանը (և կառավարության բոլոր անդամները) ասենք, սկսած՝ Stefano Ricci-ից։
Ինչևէ, հասկացողը հասկանում է, այնպես, ինչպես հասկանում է այն, որ անգամ Vacheron Constantin և/կամ Rolex ունենալու դեպքում մանկության տարիներին հեծանիվ չունենալը՝ խնդիր է․ լինի թերթի խմբագրի, պատգամավոր կամ թե վարչապետ՝ այդ բարդույթը ինքն իրեն զգացնել է տալիս։
Հ․Գ․ Էս տեմպերով՝ Rolls royce էլ կունենա, Կանդայում տներ էլ, միլիոններ էլ․․․ ականջդ կանչի Խոսե Մուխիկա:
Ռոբերտ Հայրապետյանի էջից: