Բանից պարզվումա՝ «ժողովրդին թալանող» Varks.am-ը պատկանում ա «Վիվառոյի» սեփականատերերին։
Այսինքն՝ «շուստրի տղերքը» մի կողմից արագ ու աստղաբաշխական տոկոսներով վարկ են տալիս, մյուս կողմից էդ փողը կոնֆիսկացնում «Վիվառոյի» գրասենյակներում։
Ու դատելով բարձրացված աղմուկից մեր ժողովրդի դուխով սեգենտի առնվազն կեսը էնտեղ վարկեր ունի, որը պիտի մարի, բայց չի կարողանում։
Մեղավո՞ր ա արդյոք Varks.am-ը։ Վստահաբար՝ ոչ։
Մեղավորը Նիկոլ Փաշինյանն ա, որը 2018թ.-ի իր նախընտրական ելույթում, իսկ դրանից առաջ տասը տարի խոսում էր տոտալիզատորների ծնած աղետի ու ժողովրդին թալանող վարկային կազմակերպությունների վերջը տալու մասին, բայց անցած երկու տարում ԶՐՈ քայլ ա արել էդ ուղղությամբ։
Ու էս օրերին հարկադիր արձակուրդում գտնվող օրավարձով աշխատող մարդիկ մեղմ ասած վատ վիճակում են, բայց ոչ մեկի վեջը չի։
Վահրամ Պետրոսյանի էջից: