
Հայաստանում կորոնավիրուսի թեստ հանձնած ոստիկանների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը: «Ունենք ոստիկաններ, որոնք կորոնավիրուսի թեստ են հանձնել, հաստատված դեպք չունենք»,- ասաց Մհրյանը: Փոխոստիկանապետը նշեց, որ ոստիկանության աշխատակիցներից մեկն իր ընտանիքով Ծաղկաձորում գտնվում է հսկողության տակ: