
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար «Հեղափոխության պահապաններ» խմբի մասնակցի կողմից ներողություն պահանջելու հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ դեռևս որևէ կասկածյալ կամ մեղադրյալ չկա:
Արևիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին կետով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Հարուցված գործն ուղարկել է Քննչական կոմիտե՝ նախաքննության: