WhatsApp-ը թողարկում է WHO Chatbot ՝ պատասխանելու COVID-19-ի վերաբերյալ օգտատերերի հարցերին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

WhatsApp-ը թողարկում է WHO Chatbot ՝ պատասխանելու COVID-19-ի վերաբերյալ օգտատերերի հարցերին

WhatsApp-ը թողարկում է առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) Chatbot՝ COVID-19-ի վերաբերյալ հավելվածի 2 միլիարդ օգտատերերի հարցադրումներին պատասխանելու համար։

Ըստ WhatsApp-ի՝ նոր ծառայությունը, որն անվճար է, ստեղծվել է կորոնավիրուսի վերաբերյալ մարդկանց հարցերին պատասխանելու համար, ինչպես նաև տալու պաշտոնական տեղեկություններ ամբողջ աշխարհին։

Այս ծառայությունն օգտագործելու համար WhatsApp օգտատերերը կարող են գրանցել և պահպանել ( +41 79 893 1892 ) հեռախոսահամարը, այնուհետև գրել ‘Hi’ բառը WhatsApp հաղորդագրություններում։ Այս քայլերը կատարելուց հետո bot-ը կսկսի պատասխանել և ուղարկել ճշգրիտ տեղեկություններ։

Նոր WHO Health Alert bot-ը սկզբնապես թողարկվել է անգլերեն լեզվով, սակայն հասանելի կլինի նաև արաբերենով, չինարենով, ֆրասներենով, ռուսերենով և իսպաներենով հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում։

romarketing.am



Նման նյութեր