
ՍԵրոբ Խաչատրյանը գրել է.
«#Գրքաբուժություն
Թողարկում 4. Խալիլ Ջեբրան, «Մարգարեն»
20-րդ դարի արաբ-ամերիկացի գրող Ջեբրանի այս գիրքը առակների միջոցով ներկայացնում է կյանքի տարբեր խնդիրներ։ Սեր, երեխաներ, աշխատանք, տուն, կրթություն, ազատություն, ընկերություն, կրոն և այլ հետաքրքիր թեմաների է անդրադառնում հեղինակը։ Օրինակ՝ ուսուցման մասին Ջեբրանն ասում է. «Իմաստունը չի հրավիրի ձեզ մուտք գործել իր իմաստնության տունը, այլ կուղեկցի ձեզ դեպի ձեր բանականության շեմը»»։