Ավելի քան 2600 բուժաշխատող վարակված է Իտալիայում։ 13-ը մահացել են։
Երեկ մեր քաղաքում մարդիկ՝ հատկապես երիտասարդները, ուրախ-զվարթ, շատ հաճախ առանց դիմակի և սոցիալական հեռավորություն պահելու զբոսնում էին։
Անտարբեր մի՛ եղեք։ Անտարբերությունն այն ախտն է, որն ի վիճակի է ուտել ցանկացած հասարակություն։ Քաղաքակրթության մակարդակը որոշվում է մարդու՝ դիմացինի նկատմամբ հոգ տանելու ունակությամբ։ Ի վերջո, մեզանից ամեն մեկը ճանաչելու է մարդու/մարդկանց, ովքեր մահացան COVID-19-ից։ Պետք չի մտածել, որ դուք հաջողակ եք և ձեզ ոչինչ չի պատահի։
Վաղը որ բժիշկ չեղավ, ո՞վ է ձեր առողջությամբ զբաղվելու։ Մի ստիպեք, որ բժիշկները ստիպված լինեն ընտրել՝ ով ապրի, ով ոչ։ Դա ծանրագույն բեռ է, որով նրանք հետո ամբողջ կյանքում ապրելու են․․․․Կամ էլ մեռնելու․․․
Հ․ Գ․ Հա, ու մի բան էլ․ խելոքը սովորում է ուրիշի փորձից, իսկ անխելքը՝ իր սեփական!
Այ էս տեքստի համար եմ իմ կյանքը վստահում Տաթևիկ Հովակիմյանի նման բժիշկների։
https://www.dailymail.co.uk/…/More-2-600-medical-workers-in…
ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի էջից: