Հետևեք բժիշկ Վարդգես Դավթյանի խորհուրդին և ոչ մի վիրուսով չեք հիվանդանա
Advertisement 1000 x 90

Հետևեք բժիշկ Վարդգես Դավթյանի խորհուրդին և ոչ մի վիրուսով չեք հիվանդանա

Ամերիկահայ բժիշկ՝ Վարդգես Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քանի որ օդա-կաթիլային ճանապարհով փոխանցվող վիրուսային շատ հիվանդությունների առաջացման մեջ շատ Կարևոր դեր է խաղում մրսածությունը, հարկ եմ համարում խորհուրդ տալ (մեկուսանալու, ձեռքերը լվանալու ու դիմակ գործածելու մասին հորդորներից բացի իհարկե) առաջին հերթին խուսափել մրսելուց, մարմինը սառեցնելուց:

Դրա համար անհրաժեշտ է հետևել այս խորհուրդներին.

1. Հրաժարվեք սեզոնին առավոտյան լողանալու ու գլխաբաց դուրս գալու լոթիանա սովորույթից: Անպայման գլխարկ դրեք, շարֆ կապեք:

2. Հրաժարվեք թելով տրուսիկի վրա կիսամուշտակ հագնել – պտտելու պրակտիկայից:

Կարևորը չմրսելն է. ոչ ոք չի իմանում տակից բիքինի եք հագել, թե նանի անդրավարտիք:

3. Խուսափեք անկապ խմելու ու անծանոթ կանանց հետ այստեղ – այնտեղ գիշերելու հեռանկարից: Եթե թոքաբորբով պրծնեք, լավ է…

4. Հրաժարվեք ցրտին մեքենա վարելու ժամանակ ապակին իջեցրած, կուռը հանած սիգարեթ ծխելու սովորույթից:

5. Շուտ-շուտ տաք թեյ խմեք. ալկոհոլը միշտ չէ, որ բալասան է:

6. Եթե փոքր-ինչ քրտնել եք, միանգամայն շորերը փոխեք. մի ասեք – «ոչինչ կդիմանամ» – Զոյա Կոսմոդեմյանսկայան չեք:

7. Գուլպաները շուտ-շուտ փոխեք. հներն ընդհանուր զամբյուղի մեջ մի նետեք, որ տնեցիք այդ գուլպաների հոտից չխենթանան»:

8. Եվ այլն:



Նման նյութեր