
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ լայնածավալ ստուգումներ է իրականացնում ալկոգելի շուկայում։
«Ստուգումները սկսվել են` հաշվի առնելով վերջին օրերին ալկոգելի պահանջարկի կտրուկ ավելացման հետևանքով ալկոգել արտադրողների թվաքանակի աճը, ինչպես նաև սպառողների կողմից հնչող բազմաթիվ ահազանգերն առ այն, որ ալկոգել արտադրողները խախտումներ են թույլ տալիս»,–նշված է հաղորդագրության մեջ:
Իրականացվող ստուգումների արդյունքների վերաբերյալ տեսչական մարմինը կտեղեկացնի հանրությանը: