Պետք է ասել՝ «Մենք որոշեցինք (ինքնա)մեկուսԱՆԱԼ»
Advertisement 1000 x 90

Պետք է ասել՝ «Մենք որոշեցինք (ինքնա)մեկուսԱՆԱԼ»

Արդեն մի ամսից ավել սպանեցին իրենց «ինքնամեկուսացվել»-ով։ Հայերենում նման բառ չկա, ու այդ բառն իմաստ չի արտահայտում։

Մարդը չի կարող ինքնամեկուսԱՑՎԵԼ, նա կարող է միայն մեկուսԱՑՎԵԼ (առանց «ինքնա»-ի), եթե ուրիշներն են նրան մեկուսԱՑՆՈՒՄ, կամ կարող է ինքնամեկուսԱՆԱԼ, եթե ինքն իր որոշմամբ է մեկուսԱՆՈՒՄ։

Չի կարելի ասել՝ «Մենք որոշեցինք ինքնամեկուսԱՑՎԵԼ», այլ պետք է ասել՝ «Մենք որոշեցինք (ինքնա)մեկուսԱՆԱԼ», կամ սխալ է՝ «Ա-ն ինքնամեկուսԱՑՎԵԼ է», պետք է լինի կա՛մ «Ա-ն մեկուսԱՑՎԵԼ է» (ուրիշների միջամտությամբ), կա՛մ «Ա-ն (ինքնա)մեկուսԱՑԵԼ է» (կամավոր որոշմամբ)։

#ձերմայրենինիմացեքգոնե

Գոռ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր