Պարզվում է, Ճանապարհային ոստիկանությունը շատ «ինտենսիվ» է աշխատում: Նկատել են խախտում, տեսագրել մի քանի դիրքից ու որոշել տուգանել յուրաքանչյուր դիրքից արված տեսագրման համար: Բանն այն է, որ միևնույն խախտման համար մեկ րոպե տարբերությամբ կազմել են 2 որոշում և փաստորեն, վարչական տույժ նշանակել 2 անգամ:
Բայց զավեշտալին այն է, որ ՃՈ-ի աչքից չի վրիպում ոչինչ, անգամ «շնիկով աղջիկը»: Երևի գրավել էր տեսուչին: Դուք է՞լ զարմացաք: Չգիտես ինչու, բայց արձանագրած խախտման առաջին տեսանյութը կարծես թե կրկես է հիշեցնում. շուն, ուղեկցող աղջիկ, ոլոր-մոլոր արահետ: Հետո նոր հիշել են խախտում կատարող ավտոմեքենայի մասին. «լավ է ուշ, քան երբեք»:
Փաստորեն, երթևեկությանը հետևելիս, անօրինական կերպով հետևում են նաև երթևեկությանը չմասնակցող, մայթում ուղղակի քայլող անձանց առօրյաին։ Որպեսզի դուք էլ հասկանաք, թե ինչի մասին է խոսքը, ահա վարչական տույժ նշանակելու մասին առաջին որոշումը. PIN# 163EGJXCEMVY :
Արձանագրած 1-ին խախտման տեսանյութը և նկարը
Եվ ահա մեկ րոպե անց, Ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրած միևնույն խախտման համար 2-րդ անգամ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը. PIN #165KMTZCFLRW
Արձանագրած 2-րդ խախտման տեսանյութը և նկարը
Ուշադրություն դարձրեք այս երկու որոշումներին: Նույն օրը՝ 20.09.2016թ., նույն վայրում՝ ք. Երևան, Թումանյան/Սարյան խաչմերուկի հատվածում, նույն անձը՝ Մարգարիտա Պապիկի Կոստանյանը ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասով տուգանվել է 2 անգամ, 1 րոպե տարբերությամբ: Նկարներում ընդգծված են որոշման այն հատվածները, որտեղ ֆիքսվել են խախտման ժամանակահատվածները:
Վարորդը, բնականաբար չէր կարող հանդուրժել նման անհեթհեթությունը և դիմել է «Խաչատուրոֆֆ» փաստաբանական գրասենյակ՝ նշված որոշումները բողոքարկելու և իր բարի համբավը վերականգնելու նպատակով:
Մաղթում ենք հաջողություն:
tuganq.am