Պարոն ոստիկանապետ, գտեք էս անասունին. Նաիրա Զոհրաբյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Պարոն ոստիկանապետ, գտեք էս անասունին. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․

«Պարոն Ոստիկանապետ, գտեք էս անասունին

Այսօր առավոտից էս դաժան կադրերը մի հարյուր օտգատեր ուղարկել է ինձ: Դարվինի էվոլյուցիայի` գորիլայից-մարդ անցման փուլում խցանված էս աղբը Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում շանը կապել է իր մեքենայից ու քարշ է տալիս:

Դիմում եմ Հայաստանի Ոստիկանապետին. այս հրապարակումս համարեք հայտարարություն հանցագործության մասին ու գտեք էս անասունին:

Սա պիտի ենթարկվի քրեական պատասխանատվության:

Իմ անձնական հսկողության տակ եմ վերցնելու էս գործը ու էդ աղբին ասում եմ` դու տականք ես ու ես ամեն ինչ անելու եմ, որ Քրեական օրենսգրքի ողջ խստությամբ պատիժդ կրես:
Նայեք սրա դեմքին` մինուս անսահմանություն դեգեներատիզմ ու Homo sapiens-ի հետ զրո առնչություն: Ու հանկարծ չասեք, թե էս ժանտատխի պահին ամենակարևոր պրոբլեմը շները չեն:
Որևէ պահի մարդը իրավունք չունի դառնալու անասուն: Ներողություն եմ խնդրում գորիլաներից ու մնացյալ բոլոր անասուններից` սրա հետ համեմատելու համար»:



Նման նյութեր