ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գյուղերը ամուր փակում ենք։
Մեր գյուղերը պետք է ամրոցներ դառնան, որտեղ պատսպարվում են մեր մեծերը։
Մեկ անգամ ևս՝ տարեցներին ծայր աստիճան ուշադիր եղեք։
Այս վարակի հաղթահարումը սերունդների համերաշխությամբ ու հոգատարությամբ է հնարավոր։
Մեր երկրում տարեց մարդկանց մեծ մասը գյուղերում է ապրում։
Եթե տարեց հարազատներ ունեք գյուղերում, ապա՝ ոչինչ, ժամանակավորապես մի այցելեք նրանց։
Գյուղերում ապրող երիտասարդներին խնդրում եմ ժամանակավորապես չայցելել քաղաքներ, դանդաղեցնել շարժն ու շփումը։
Հիշեք, այս վարակից մահանալու հավանականությունը 10 անգամ աճում է, եթե հիվանդների քանակը գերազանցում է մեր հիվանդանոցների՝ նրանց սպասարկելու կարողությանը։
Դանդաղեցրեք հոսքերը, տեղաշարժը, շփումը, որ վարակը կայծակնային չտարածվի։
Ու կրկին՝ պաշտպանենք գյուղերն ու մեր մեծերին»։