Կառավարությունը հավանություն տվեց «Քաղաքացիական կացության ակտերի մասին» և «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին:
Նախագծի համաձայն՝ երեխայի հանրային ծառայության համարանիշը ամրագրող պաշտոնական փաստաթուղթ կհանդիսանաn նաև երեխայի ծննդյան վկայականը և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքը, ինչը կնվազեցնի հանրային ծառայության համարանիշը ստանալու վարչարարությունը:
«Մինչ այս գործող կարգավորումներով եթե որևէ գործարքի համար, օրինակ` սոցիալական ապահովման ծառայություններից օգտվելու նպատակով, անհրաժեշտություն է առաջանում ներկայացնել երեխայի հանրային ծառայության համարանիշը, ապա ծնողները այն ձեռք բերելու համար պարտավոր են այցելել բնակչության պետական ռեգիստրի սպասարկման տարածքներ:
Այս օրենքների նախագծերով առաջարկվում է ՀՀ քաղաքացու, Հայաստանում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացու, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի երեխայի (եթե ծնունդը գրանցվել է Հայաստան Հանրապետությունում) ծննդյան վկայականում և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում նույնպես ամրագրել երեխայի հանրային ծառայությունների համարանիշը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: