Արամ Փախչանյան. «Կարծում եմ, մոբիլիզացիոն հնարավորություններ ունեցող այլ երկրները կարող են հետեւել ԱՄՆ օրինակին»
Advertisement 1000 x 90

Արամ Փախչանյան. «Կարծում եմ, մոբիլիզացիոն հնարավորություններ ունեցող այլ երկրները կարող են հետեւել ԱՄՆ օրինակին»

Արամ Փախչանյանը ֆեյսբուքում գրել է.

«Որքան ես եմ Հասկանում Թրամփի համաճարակի դեմ պայքարի մարտավարությունը, այն հետեւյալն է՝

1. Հյուրանոցները համատարած վարձակալել եւ վերածել հիվանդանոցների, պատրաստվելով հիվանդների մեծ ներհոսքի։ Արագ արտադրել կամ ներկրել անհրաժեշտ դեղորայք, նյութեր եւ կահավորում։ Դրանով կօգնենք հյուրանոցներին դիմանալ ճգնաժամին եւ չսննկանալ, եւ հիվանդանոցներին՝ դիմադրել հիվանդների ճգնաժամային քանակներին։

2. Երիտասարդներին հորդորել չշփվել տարեցների հետ, տարեցներին, ովքեր փաստացի չեն էլ մասնակցում տնտեսական գործունեությանը, պարտադրել ինքնամեսկուսանալ, ապահովել ամեն անհրաժեշտ պարագաներով։ Ամեն դեպքում հորդորել ընկերություններին, որոնք կարող են աշխատել հեռավար, շարունակել հեռավար աշխատանքը։

3. Բոլոր հիվանդացածներին բուժել, մինչեւ համաճարակը անցնի։ Տնտեսությունը շարունակում է իր աշխատանքը։

Եթե դա այդպես է, ապա կորուստներ կլինեն, բայց չափավոր։ ԱՄՆ կշրջանցեն Եվրոպային, որը դեռ կես տարի կլինի տնտեսական կոմայի մեջ։ Աշխարհի տնտեսությունը կշարունակի գոյատեւել, քանի որ ԱՄՆ Չինաստանի հետ դրա գլախվոր շարժիչներն են։ Կարծում եմ, մոբիլիզացիոն հնարավորություններ ունեցող այլ երկրները կարող են հետեւել ԱՄՆ օրինակին։ Մասնավորապես՝ Ռուսաստանը։ Տեսնենք»։



Նման նյութեր