Հենց այն պահին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտակարգ դրության ռեժիմի խստացման մասին, ու պարետի մամուլի ծառայությունը հրապարակեց արտակարգ դրության ժամանակ տեղաշարժի ձևաթղթի օրինակը, սոցցանցերի հայկական տիրույթը լցվեց մեմերով ու կատակներով։
Այսուհետ տնից դուրս գալիս ցանկացած քաղաքացի անձնագրից բացի պետք է իր հետ ունենա ձևաթուղթ, որում նշված է տնից դուրս գալու նպատակը, ուղղությունը, վերադարձի մոտավոր ժամանակը և այլն։
Կատակասեր հանրության երևակայությունը սահմաններ չունի, և նրանք իհարկե սկսել են իրենց սիրելիներից՝ քաղաքական գործիչներից։
Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը հայտնի է իր շատ կոլորիտային լեզվով, օգտատերերի կարծիքով՝ հետևյալ կերպ կլրացներ ձևաթուղթը.
«Անուն, ազգանուն՝ Գագիկ Ծառուկյան։
Ելքի ժամը՝ Ասենք թե 8։
Ելքի հասցե՝ Տնից՝ համապատասխան։
Այցելության վայրի հասցե և անվանում՝ Նորք սուրբ Վարակիչ։
Այցելության նպատակը՝ Բարություն։
Իսկ ամիս, ամսաթիվ նշելու տողում գրված է․ «Նառա, էսօր ամսի քանի՞սն ա»։
Գործարար Սամվել Ալեքսանյանը, իսկ ավելի ճիշտ՝ նրա օգնական Արմանը, այսպես կլրացներ ձևաթուղթը։
«Անուն, ազգանուն՝ Սամվել Ալեքսանյանը չի, օգնական Արմանն ա։
Այցելության վայրի հասցե և անվանում՝ Ռայոն»:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am