ԷՍՊԻՍԻ ԲԱՆ
Արշավանքներից մեկի ժամանակ պարսից տերության հիմնադիր Կյուրոս Մեծը գերի վերցրեց մի իշխանի՝ ամբողջ ընտանիքով:
Կյուրոսը հարցրեց նրան.
– Ի՞նչ կտաս, եթե ազատություն պարգևեմ:
– Կալվածքիս կեսը:
– Իսկ եթե ազատ արձակեմ զավակների՞դ:
– Ամբողջ կալվածքս:
– Իսկ ի՞նչ կտաս, եթե ազատ արձակեմ նաև կնոջդ:
– Քո ծառան կդառնամ:
Արքային պատասխանը դուր եկավ և ազատ արձակեց ամբողջ ընտանիքն առանց որևէ փրկագնի:
Տունդարձի ճանապարհին ամուսինը կնոջը հարցրեց.
– Տեսա՞ր ինչ մեծահոգի մարդ էր Կյուրոսը:
– Ես տեսա միայն նրան, ով պատրաստ էր ինքն իրեն զոհել հանուն իմ ազատության:
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: