
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 27-ին, ժամը 13:50-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Շինգինի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերվել է դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Շինգինի ձոր» կոչվող տարածքում՝ սարի վրա (մոտ 30 մ բարձրություն), հայտնաբերվել է Ալում Ջ.-ի (ծնված 1931 թ.) դին:
Փրկարարները դին իջեցրել են սարից և մոտեցրել ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին: