Արմեն Դուլյան. «Ամերիկյան ընտրությունները հիշեցի…»
Advertisement 1000 x 90

Արմեն Դուլյան. «Ամերիկյան ընտրությունները հիշեցի…»

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան գրառումներից.

«Ամերիկյան ընտրությունները հիշեցի…

Չորս տարի առաջ ամերիկյան նախագահական ընտրությունների նախօրեին կայացած դեմոկրատների համագումարում միասնական թեկնածու ճանաչվեց Հիլարի Քլինթոնը… Բերնի Սանդերսը բողոքեց ու անընդհատ շարունակում էր բողոքել, որ իրականում ինքը պիտի լիներ դեմոկրատների թեկնածուն… Ու էնքան բողոքեց, որ թերթերից մեկը կատակեց՝ Պատկերացրեք՝ Հիլարին ընտրություններում հաղթում է Թրամփին, բայց Բերնի Սանդերսը էլի շարունակում է բողոքել, որ դեմոկրատների համագումարում իրեն պիտի ճանաչեին միասնական թեկնածու…

Հիմա մերն է՝ բոլորս ասում ենք, որ Արցախի ընտրությունները չպիտի կայանան… Ու այնքան ենք ասելու, որ մարտի 31-ն անցնի, ընտրությունները կայանան, իսկ մենք շարունակենք պնդել՝ Արցախի ընտրությունները չպիտի կայանան…»:



Նման նյութեր