«Ինչպե՞ս եք ապահովել, որ Արցախում արդեն իսկ գտնվող դիտորդները թեստ հանձնեն». Արփինե Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Ինչպե՞ս եք ապահովել, որ Արցախում արդեն իսկ գտնվող դիտորդները թեստ հանձնեն». Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնողները պետք է թեստ հանձնեն։

Հարց 1. Ինչպե՞ս եք ապահովել, որ Արցախում արդեն իսկ գտնվող դիտորդները այդ թեստը հանձնեն, թե ով գնաց՝ գնաց, ով դեռ ոչ՝ միայն իրենք պիտի հանձնե՞ն:

Հարց 2. Ինչո՞ւ առողջապահության նախարարությունը չի հստակեցրել որտեղ և ինչ կարգով։ Ես տարբեր տեղերից ճշտել եմ, բայց ո՞ւր է պաշտոնական հաղորդագրությունը:

Հարց 3. Ի՞նչ կարգով են այդ թեստը հանձնելու այն լրագրողները, որոնք մեկնում են Արցախ և որտե՞ղ:

Հարց 4. Ու՞մ կողմից է տրամադրվելու թեստի հանձնման մասին փաստաթուղթ»:



Նման նյութեր