Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Advertisement 1000 x 90

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Մարտի 27-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մասնավորապես`

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 700 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ 1500 քմ, Արտաշատ քաղաքում՝ 5000 քմ,

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ մոտ 2 հա, Մարտունի քաղաքում՝ 0.5 հա,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ մոտ 5000 քմ,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ մոտ 1 հա, Լեհվազ գյուղում՝ մոտ 700 քմ, Մեղրի քաղաքում՝ 4000 քմ,

Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում՝ մոտ 1200 քմ,

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում՝ մոտ 7000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: