
Արտակարգ դրության շրջանակներում տեղաշարժի սահմանափակումների օրերին անհրաժեշտության դեպքում տնից դուրս գալու համար քաղաքացիները ոստիկանության աշխատակիցներին կարող են ներկայացնել նաև էլեկտրոնային ձևաթղթի հավելվածում տեղաշարժի մասին մուտքագրված տվյալները:
Այս մասին մարտի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:
Փոխոստիկանապետը նշեց, որ ոստիկանության ծառայողներն այդ մասին տեղեկացված են:
APP 16 հավելվածը ստեղծվել է X-Tech ընկերության կողմից: