Վարչապետի զանգերի էվոլյուցիան.
Օր 1. Զանգ ուղիղ եթերում:
Օր 2. Զանգ տեսաձայնագրած:
Օր 3. Զանգ ուղղակի ձայնը ձայնագրած:
Օր 4. Սքրինշոթ ՖԲ նամակագրությունից:
Օր 5. Նամակ կապված աղավնու ոտքին:
Օր 6. Սեպագիր Էրեբունու հնավայրում:
Օր 7. Ժայռապատկերի վերծանում:
Հ.Գ. Նոր ակցիա: Կարանտի՞ն ես: Չգիտես ինչո՞վ զբաղվես: Հավաքիր ընտանիքիդ հեռախոսի շուրջ, ընդունիր երջանիկ դեմք և գուցե հենց դու դառնաս «Զանգող վարչապետ» ինտերակտիվ շոուի մասնակիցը: «Զանգող վարչապետ» ինտերակտիվ շոու՝ ու հնչեց զանգը, հնչեց, ու հնչեց վերջին անգամ…
Ռուբեն Մխիթարյանի էջից: