«Հանկարծ ինձ մազերս կտրած տեսնեք չասեք, թե կարանտին եմ խախտել». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Հանկարծ ինձ մազերս կտրած տեսնեք չասեք, թե կարանտին եմ խախտել». Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Մի բան պատմեմ

Մի 19-20 տարեկան էի: Գլխիս մաշկը շատ ուժեղ բորբոքվել էր, այն կարգի, որ այտուցներ էին առաջացել ու ջերմությունս բարձրացել էր: Մի երկար բուժվեցի: Այդ ընթացքում վարսավիրանոց չէի կարողանում գնալ: Համ բաց վերքերով ինձ չէր կարելի, համ էլ ով գիտի այլոց ինչ-որ բակտերիաներ չփոխանցեի:

Ստիպված մազերս սկսեցի ինքնուրույն կտրել: Սկզբում չէր ստացվում, հետո էնքան վարժվեցի, որ վարսավիրների կտրածը այլևս դուրս չէր գալիս:
Այս հմտությունը պետք եկավ նաև ԱՄՆ-ում. Ուսանող էի, հազիվ ծերը ծերին հասցնում էի, վարսավիրի փող չէր մնում (ամենաէժանը մի 20-30 դոլար էր):

Նույնկերպ, տարբեր դժվարությունների միջով անցնելով, ամեն անգամ ինչ-որ բան սովորել եմ, որ հետո ինչ-որ պահի պետք է եկել: Սա ինչու եմ պատմում, քանի տանն եք կարելի է փորձել ինչ-որ բան ինքնուրույն անել սովորել, ով գիտի մի օր պետք կգա:

Նոր ինքս ինձ մոտ վարսավիրի էի գնացել. Ասի ի լուր աշխարհի հայտնեմ, որ հանկարծ ինձ մազերս կտրած տեսնեք չասեք, թե կարանտին եմ խախտել»:



Նման նյութեր