Zoom-ի հիմնադիրը է $2 մլրդ է վաստակել կարանտինի ժամանակ. panorama.am
Advertisement 1000 x 90

Zoom-ի հիմնադիրը է $2 մլրդ է վաստակել կարանտինի ժամանակ. panorama.am

Տեսակոնֆերանսների Zoom ծառայության հիմնադիր Էրիկ Յուանը $2 մլրդ է վաստակել կարանտինի ժամանակ։ 2020-ի տվյալներով՝ նա հայտնվել է աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց թվում՝ $5.6 մլրդ, որից 2-ը նա վաստակել է 2020-ին, գրում է Zeh Media-ն։

Zoom-ի հաջողությունը կապված է այն հանգամանքի հետ, որ ծառայությունը չի արգելակում համակարգի աշխատանքն ու արագ որոշում է, թե ինչ սարքից է օգտվում օգտատերը տեսակոնֆերանսի համար։

Zoom-ին հարկավոր չեն մի քանի տարբերակներ տարբեր օպերացիոն համակարգերի համար, օրինակ, Windows –ի կամ Mac OS-ի։ Բազային ծառայությունը մինչև օրս անվճար է օգտատերերի համար, իսկ բիզնես հաճախորդները վճարում են լրացուցիչ բաժանորդագրության համար՝ ստանալով լրացուցիչ հնարավորություններ․ մասնակիցների ավելի մեծ քանակ, տեսակոնֆերանսի տեսագրություն և այլն։

panorama.am



Նման նյութեր