Մեկուսացված անձանց սպասարկող հյուրանոցները շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը՝ այստեղ որևէ ռիսկ չկա։ Մարտի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք մեկուսացված անձանց հյուրանոցներում պահելը հետագայում չի վնասի բիզնես գործունեությանը։
«Որևէ ռիսկ չկա, որովհետև վիրուսը բաց տարածքում երկար չի գոյատևում և այդ հյուրանոցներում պարբերաբար ախտահանման աշխատանքներ իրականացվում»,- ասաց Սաֆարյանը։