Սամվել Սևադա. «Իմ նախկին ու ներկա աշակերտներին և ուսանողներին»
Advertisement 1000 x 90

Սամվել Սևադա. «Իմ նախկին ու ներկա աշակերտներին և ուսանողներին»

ԻՄ ՆԱԽԿԻՆ ՈՒ ՆԵՐԿԱ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ??

Հիմա ես էլ բոլորի նման փակված եմ:

Նկարում եմ, գրում, ինքս ինձ կռիվ տալիս, հուզվում, վախենում, քնում, վերկենում, նորից նկարում, գրքեր եմ կարդում, ֆիլմեր եմ նայում, զանգում եմ ընկերներիս, հարազատներիս հալուքեֆ հարցնում, մերոնց հետ եմ խոսում, նորից քնում ու վեւր կենում: Սպասում եմ բոլորի նման որ էս պատուհասը օր առաջ հեռանա…

ՈՒզում եմ դիմել իմ նախկին, ներկա, և ինչու չէ` ապագա աշակերտներին և ուսանողներին:

– Սիրելինե’րս, հանուն մեր և հատկապես ՁԵ’Ր վաղվա լուսավոր օրվա, այն օրվա, որին բոլորս սրտի դողով սպասում ենք – Մնացեք տանը, ենթարկվեք երկրում սահմանված կարգուկանոնին:

Մենք բոլորս դատապարտված ենք կարգապահ լինելու:

Մի լսեք այն անուղեղ ու մեծախոս “ծակ պրոֆեսորներին”, որոնք ասում են “Սա սարքած գործ ա, այ մարդ, ես չեմ վախենում…”: Նրանք չեն հասկանում, որ եթե նույնիսկ սարքած է, միևնույնն է դրանից մահացու վտանգը չի անցնում:

ՈՒշադիր եղեք ձեր անչափահաս քույր-եղբայրների և հատկապես ծնողների, տատիկ-պապիկների նկատմամբ:

Ձեզնից ուրիշ ոչինչ չի պահանջվում:

Հիմա ճիշտ ժամանակն է լավ գրքեր կարդալու, լավ ֆիլմեր դիտելու: Նկարեք շատ, զբաղվեք ինքնակրթությամբ:

Ովքեր հարցեր կունենան` խորհրդի կարիք կունենան, դիմեք ինձ, գրեք առանձին նամակով, կամ զանգեք:

Կավարտվի էս ամեն ինչը ու մենք կրկին կհանդիպենք, և պիտի միմյանցից հաշիվ պահանջենք էս օրերի համար:

Բոլորիդ քաջառողջություն ու համբերություն եմ մաղթում, սիրելիներս: ❤️

Սպասում եմ ձեր արձագանքներին !

Սա էլ` այսօրվա իմ արվեստանոցը, որին, գիտեմ, բոլորդ կարոտել եք.. 🙂?????

Ձեր` Սամվել Սևադա

P.S. Տարածելը խրախուսվում է..! 

Նկարիչ Սամվել Սևադայի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր