Տեսեք ոնց ա եղել։ Ուրեմն Նիկոլը ասել ա էս օրենքը արագ ընդունեք, պետք ա։ Սրանք մատների արանքով են նայել, մեկը ինքնամեկուսացել ա, մյուսը ուրիշ գործեր ուներ, էն մեկը՝ մտածել ա, որ առանց իրան էլ կանեն, գիտի, որ կնոպկա սեղմող ա սովորական, էսօր էլ կարա չսեղմի, վախենալու բան չկա։ Արդյունքում գալիս հավաքվում են, տեսնում են, որ ոնց որ թե չի հերիքում, Միրզոյանը ձեն ա տալիս, Բաբաջանյան Արմանին, ասում ա շեֆը ասել ա կողմ քվեարկես։ Սա ասում ա ախպեր, բայց ո՞նց կողմ քվեարկեմ, երեկ 20 րոպե խոսում էի ամբիոնից, որ դեմ եմ սրան։ Այ ախպեր, ասում ա Միրզոյանը, ով ա լսում, ինչի հետևից ես ընկել, ասա դեպքերը շատացել են՝ պետք ա։ Բայց դեպքերը քչացել են, ասում ա Բաբաջանյանը։ Տո այ ընկեր, ով ա հաշվում, ակնարկում ա Միրզոյանը։ Տենց հույս ունենալով, որ ծերը ծերին կհասցնեն՝ քվեարկում են։ Երկու ձեն չի հերիքում։ Արարատը Լենային ասում ա զանգի շեֆին ասա պռովալ տվինք, Լենան էլ թե բա նախագահը դու ես, դու զանգի։ Զանգում ա։ Շեֆ ջան, բանը, էդ օրենքը հեռախոսները լսելու որ ասում էիր է, լավ չստաց, չանցավ։ Ո՞նց չանցավ արա, լավ չե՞ք։ Քանի՞ հոգի եք ըտեղ։ Իմ հիշելով 88 պիտի լինեք, մի տուփ էլ Բաբաջանյան եմ դրել հետներդ ապահովության համար։ Ո՞նց կարա 89 պատգամավոր չհավաքի 67 ձայն արա, գժվել ե՞ք։ Լավ, ասենք Աղազարյանը չի գտել կնոպկեն, Ռուբինյանը սխալ կնոպկայա սեղմել, Լուլուն մտքերով ա ընկել, Թագուհու տաքսին ուշացել ա, մի 10 հոգի Արցախ են գնացել, տակը ոնց էլ չլինի մի 70 հոգի մտնում ա ոնց ֆռում ես, դուք հո անասուն չեք արա, ոնց չեք հավաքել։ Ես էսքան *ռ ճղեմ, ձեզ փաբերից հանեմ բերեմ կոստյում-շալվար հագցնեմ, փող տամ, եվրոպաներ ուղարկեմ, դուք պետք եղած ժամանակ մի հատ կնոպկա չսեղմե՞ք արա։ Լսի ուշադիր քեզ ինչ եմ ասում։ Հենց հիմա սաղին նորից հավաքի դուբլ դվա արեք արագ։ – Բայց շեփ… Գրող քեզ արա, էն պիլյասոսով նկարդ հիշում ե՞ս։ Եթե էսօր էդ օրենքը չանցնի ԱԺ-ն սաղ պիլյասոս ես անելու արա, վզակոթնորիդ մինչև չտամ մատը մատին չեք տալիս, բառից բուն իմաստով է արա, մի մատով պետք ա սեղմել մի կնոպկի 2 անգամ ու ստանալ լիքը փող, պարգևավճար, գործուղումներ ու էդ էլ չեք անո՞ւմ։ Վսյո, գիշերը կզանգես ու կասես, որ ընդունել եք, Արո, կատակ չեմ, նայի, համարդ մոտս գրում եմ Aro Poshekul, հենց ընդունեք՝ կփոխեմ, դավայ, ԴՈՒԽՈՎ
Վազգեն Սաղաթելյանի էջից: