
Դերասան Մկրտիչ Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելիʹ ծնողներ, ովքեր թույլ են տալիս իրենց երեխաներին այս օրերին բակում խաղալ: Դուք իսկապես մտածում եք, որ այս ամենը երկարատև արձակուրդների նման մի բա՞ն է: Բա ասեք, մենք էլ չանհանգստանանք, ամբողջ օրը տանը չանցկացնենք, հիվանդների ամենօրյա ավելացող թվերին չհետևենք, չմտահոգվենք: Դուրս գանք, ընկերների հետ հանդիպենք, խնջույքներ անենք, էրեխեքը դասարանով, կուրսով հավաքվեն, քեֆ անեն:
Խնդրում եմ, միʹ արեք, չիʹ կարելի: Շատ լուրջ վերաբերվեք այս ամենին: Հարազատների, մտերիմների, հարևանների կյանքի և առողջության մասին մի փոքր մտածեք: Հուսամ, կմտահոգվեք: Շնորհակալություն:
Առողջ եղեք»: