
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կողմից հավաքագրվում են սննդի մատակարարման օբյեկտներ, որոնք պատրաստակամ են երեքանգամյա սնունդ մատակարարել հյուրանոցներում մեկուսացված մեր համաքաղաքացիների համար։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեսյբուք»-ում Զբոսաշրջության կոմիտեի էջից, առաջարկ ներկայացնելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ ձևաթուղթը, ինչից հետո կոմիտեն կապ կհաստատի առաջարկ ներկայացնողի հետ։