Գագիկ Համբարյան. «Վրաստանի կառավարության «կոմունալ» նվերը բնակչությանը»
Advertisement 1000 x 90

Գագիկ Համբարյան. «Վրաստանի կառավարության «կոմունալ» նվերը բնակչությանը»

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան այսօր հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի և երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ որոշում է ընդունել մեղմացնել բնակչության ուսերին ընկած ծախսերը… Գախարիան հայտարարել է, որ մարտ, ապրիլ և մայիս ամիսներին լույսի և գազի այն բաժանորդները, ովքեր 1 ամսվա մեջ համապատասխանաբար 200 կիլովատից և 200 կուբամետրից ավել լույս ու գազ չեն ծախսում, ապա նրանց վճարները կփոխհատուցի կառավարությունը…

Ըստ Վրաստանի վարչապետի աշխատակազմի տվյալների, Վրաստանի իշխանություններն ամբողջությամբ կփոխհատուցեն 1 միլիոն 200 հազար լույսի և 650 հազար գազի աբոնենտների ծախսերը…

Գախարիան նաև հայտնել է, որ իր կառավարությունն ամբողջությամբ կփոխհատուցի բնակչության աղբի և ջրի վարձավճարները…

Հետաքրքիր է, իսկ, ըստ Նիկոլ Փաշինյանի (այդ մասին ՀՀ վարչապետը հայտարարել է 2019 թ-ի սեպտեմբերի 16-ի Վանաձորում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ), գումարային խնդիրներ չունեցող Հայաստանի իշխանությունները որևէ բան մտածել են մեր բնակչության կոմունալ ծախսերի փոխհատուցման վերաբերյալ… Թե՞ դա իրենց բացարձակ չի հետաքրքրում…

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր