Ընկերությունը օգտվողներին նախազգուշացրել է վտանգավոր խոցելիության մասին, որն ազդում է բոլոր Windows համակարգիչների վրա՝ 7-ից մինչև 10-րդ տարբերակ:
Խոցելիությունը կայանում է Windows-ում տառատեսակների մշակման և ցուցադրման համակարգում: Բավական է գործարկել մեկ «վարակված» փաստաթուղթ, որպեսզի հակերները կարողանան հեռակա կերպով տեղադրել ցանկացած ծրագիր և որևէ բան անել ձեր համակարգչում` գործարկել կոդավորման վիրուսը, հափշտակել գաղտնաբառերը կամ ֆայլերը և շատ ավելին:
Microsoft-ն այս խոցելիությունը Windows-ում համարել է կրիտիկական մակարդակ. սա ամենալուրջ գնահատականն է: Հիմնական խնդիրն այն է, որ դրա համար դեռ հակավիրուս չկա, իսկ կողմնակի մարդիկ արդեն օգտագործում են այդ խոցելիությունը գրոհների համար:
Միակ նախազգուշացումն այն է, որ, ըստ Microsoft-ի, այս խոցելիությունն օգտագործող հարձակումներն ուղղված են կոնկրետ մարդու դեմ: Միայն ընկերությունը չի հայտնել, թե քանի նման դեպք է արդեն տեղի ունեցել: Հնարավոր է, որ այս սխեման կարելի է անվերջ տարածել․ դրա համար բավական է ֆորումներում և torrent trackers-ում վնասակար ֆայլ հրապարակել: Windows-ի քիչ թե շատ ժամանակակից տարբերակները խոցելի են, ներառյալ՝ արդեն հնացած Windows 7-ը և ներկայիս «տասնյակը»:
Համաձայն TechCrunch-ի՝ այս խոցելիությունը շտկելու համար դեռևս տարբերակ չկա: Եվ այն, ամենայն հավանականությամբ, կհայտնվի միայն ապրիլի 14-ին: Հիմա Windows-ի օգտատերերը պարզապես պետք է ավելի զգույշ լինեն. մի բացեք անհայտ ստացողներից ստացված հաղորդագրությունների ֆայլերը և մի ներբեռնեք կասկածելի կայքերից ծրագրեր:
Սիրարփի Աղաբաբյան