Xiaomi-ն անսպասելիորեն ցուցադրել է իր ֆլագմենային էժան սմարթֆոնը՝ չորս խցիկներով, Snapdragon 765G պրոցեսորով և 5G մոդեմով։
Xiaomi ընկերությունը ներկայացրել էր եվրոպական շուկայի նոր ֆլագմենները՝ Mi 10 և Mi 10 Pro: Դրանց գները շատ բարձր են, այդ իսկ պատճառով ընկերությունը ներկայացրել է նաև համեմատաբար մատչելի տարբերակը՝ Xiaomi Mi 10 Lite-ը:
Սմարթֆոնը ստացել է ապակե ծածկույթի և մետաղական շրջանակի դասական ձևավորում: Այն ունի AMOLED էկրան՝ 6.58 դյույմ անկյունագծով, էկրանին ներկառուցված է մատնահետքի սկաներ: Mi 10 Lite-ում նույնիսկ կա չորս տեսախցիկ՝ 48 մեգապիքսել գլխավոր մոդուլով և 16 մեգապիքսել առջևի տեսախցիկով:
Սմարթֆոնը գործում է Snapdragon 765G պրոցեսորով՝ 64/128 ԳԲ մշտական հիշողությամբ: Սմարթֆոնը լիարժեք աջակցություն է ստացել 5G ցանցերի համար. այն դարձել է շուկայի ամենամատչելի սմարթֆոններից մեկը՝ հաջորդ սերնդի ցանցերի աջակցությամբ: Հատուկ ուշադրության է արժանի մարտկոցը. այն ստացել է 4160 մԱ / ժամ հզորություն:
Xiaomi Mi 10 Lite-ն արժե 649 եվրո՝ 64 ԳԲ մոդելի համար։
Սիրարփի Աղաբաբյան