Վաչիկ Գրիգորյանն իր էջում գրում է.
«Ոստիկանները խաբել են քաղաքացուն…
Սահմանափակումների ուժի մտնելուն հաջորդող օրը քաղաքացին, տեղյակ չլինելով, որ տանից դուրս գալիս պետք է պարտադիր ձևաթուղթ լրացնի, սովորականի պես գնացել է խանութ։ Ճանապարհին ոստիկանները մոտեցել են, հարցրել են,թե ուր է Ձեր ձևաթուղթը, քաղաքացին, տեղեկանալով ինչի մասին է խոսքը, առաջարկել է հենց այդ պահին լրացնել, սակայն ոստիկանն ասել է՝ կարիք չկա, մենք ուղղակի նշումներ ենք անում և Դուք չեք տուգանվի։ Դէ, բնականաբար քաղաքացին հավատացել է և հանգսիտ գնացել է տուն։ Չմոռանանք՝ նա պատրաստ էր կատարել օրենքի պահանջը։
Դեպքից 4 օր անց ծնուցում է ուղարկվել քաղաքացուն, որպեսզի ներկայանա բաժին (ծանուցումը՝ ստորև), որտեղ էլ նրան հայտնել են, որ իր կատարած խախտման համար տուգանվելու է 100.000 դրամով։
Հիմա հարց՝ տեղի ունեցածը բարոյակա՞ն է, վայե՞լ է ոստիկանին…
Հիմա քաղաքացին պետք է ապացուցի, որ ոստիկանն իրեն թույլ չի տվել տեղում ձևաթուղթ լրացնել, ինչպե՞ս է դա անելու, երբ միայն այդ պահին մի լուսանկար է հասցրել անել։ Դա էլ նրա համար, քանի որ տեսել է, որ ոստիկաններից մեկը տեսանկարահանում է իրականացրել, ինքն էլ ցանկացել է մի լուսանկար անել։
Եթե պատկան մարմիններն այս անբարեխիղճ գործելաոճը դատապարտում են, և ցանկություն ունեն իմանալու այդ ոստիկանի ինքնությունը, ես կարող եմ այդ լուսանկարը տրամադրել։
Հ.Գ հրապարակումիցս անմիջապես հետո բազմաթիվ քաղաքացիներ հայտնեցին, որ նույն այս խնդրի հետ իրենք էլ են բախվել»։