Սպասում եմ մինիմում ԱԺ-ում աշխատանք առաջարկեք, որ ձեր արած սխալների ու ժամանակին ինքնաթիռի ուղևոր չմեկուսացնելու արդյունքում ձեր իսկ արած հիմար սահմանափակումների տակից դուրս գանք գոնե մարդու պես
Advertisement 1000 x 90

Սպասում եմ մինիմում ԱԺ-ում աշխատանք առաջարկեք, որ ձեր արած սխալների ու ժամանակին ինքնաթիռի ուղևոր չմեկուսացնելու արդյունքում ձեր իսկ արած հիմար սահմանափակումների տակից դուրս գանք գոնե մարդու պես

Մեր մոտից եկող բոլոր տրանսպորտները չեն աշխատում. խոսքը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 54 համարի ավտոբուսի և Երևան-Մասիսի շրջակա համայնքներ սպասարկող 473 համարի գազելների մասին է։ Արդեն մի քանի օր, ու խստացված պահանջները մտցնելուց դեռ մի քանի օր առաջ։ Տաքսիով մեր մոտից մինչև ամենամոտ կետը՝ 3-րդ մաս՝ 1500 դրամ ա, ես տանն ունեմ 3 մեծ, որոնց հետ նույն մեքենայով տանից դուրս գալ չենք կարող․․․ հետևաբար ինձ օրական 9000 դրամ մենակ պետք ա, որպեսզի ես ապահովեմ իմ ընտանիքի տեղաշարժը (մեր դեպքում էս օրերին սա անհրաժեշտություն ա)։ Շաբաթը մոտ 45 հազար դրամ միայն տեղաշարժման փող․․․ Ուզում եմ իմանալ՝ սա Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան և Tigran Avinyan դուետից որ մեկի միտքն ա սենց փայլատակել ու ոնց ա պատրաստվում ինձ նենց աշխատանքի տեղավորի, որ ես ամսական գոնե 500 հազար դրամ գումար աշխատեմ, որ ձեր սահմանափակումների պատճառով կարողանամ ապահովել ընտանիքիս տեղաշարժը ու մինիմալ սնունդը..․ կոմունալ վճարների ու կողքի հավելյալ ծախսերի մասին դեռ լռում եմ․․. մեկ էլ կարողա Թորոսյանը իմանա՝ ոնց են ջուր խմում, որ չեն մեռնում սովից․․․ ինչ սկզբունքով ա արգելվել գոնե ժամը մեկ ավտոբուս, երթուղային լինելը, եթե ստեղից լիքը մարդ կա սննդի կետում ա աշխատում, ի դեպ՝ օրավարձով․.․ ու հաստատ օրը 3000 դրամ աշխատելով, էդ 3000 դրամը տաքսու փող չի կարողանա տալ․․․ տեղից էս անտեր տեղը ավտոբուսներն ու երթուղայինները 30 րոպեն մեկ էին գնում գալիս․․․ սպասում եմ մինիմում ԱԺ-ում աշխատանք առաջարկեք, որ ձեր արած սխալների ու ժամանակին ինքնաթիռի ուղևոր չմեկուսացնելու արդյունքում ձեր իսկ արած հիմար սահմանափակումների տակից դուրս գանք գոնե մարդու պես:

Սյուզան Թոսունյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր