
Նարեկ Մալյանն իր էջում գրում է. «Արդարադատության նախարարը այս խառը օրերին որոշել է դատարանով ինձանից պահանջել 2 միլիոն դրամ: Այդ կապակցությամբ դիմել է դատարան, որպեսզի իմ գույքի վրա արգելանք դնեն, սակայն դատավորը մերժել է արգելանքի միջնորդությունը:
Սորոսականների սիրելի նախարարը որոշել է ինձ հետ վիճարկել իր բանակից ազատվելու հիմքերը: Դե ինչ, դեպի հրապարակային դատավարություն որտեղ բացի այլ սյուրպրիզներից Ռուստամ Բադասյանին սպասվում է նաև անկախ բժշկական փորձաքննության միջնորդություն մեր` վստահելի փորձագետների մասնակցությամբ: