ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանն իր էջում գրում է.
«ԿԱՐԵՎՈՐ ❗️Կառավարությունը հաստատեց 9-րդ միջոցառումը, որով աջակցություն կստանան մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող այն ընտանիքները, որտեղ երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում։
Յուրաքանչյուր երեխայի հաշվով միանվագ աջակցության չափը կազմում է 26 500 դրամ։
Սրանով, փաստորեն լուծվում է չգրանցված աշխատանք ունեցած ծնողների խնդիրը։
Դիմելու կարգը կհաստատվի մինչև ապրիլի 10-ը։
Միջոցառման մանրամասները և պայմանները՝ քիչ ավելի ուշ»։