Վրաստանի կառավարությունը կֆինանսավորի բնակիչների կոմունալ ծախսերը:
Բայց գրառումս սրա մասին չի:
Գրառումս էն մասին ա, որ ահավոր ապշած եմ, թե ոնց մերոնք անց կացրեցին էս վերջին օրինագիծը:
Գրառումս իսկի կոնկրետ էս հեռախոսների միջոցով մարդու տեղորոշման օրենքի ընդունման կամ չընդունման մասին չի:
Այլ էն մասին ա, թե ՈՆՑ ԱՐԵՑԻՆ ԴԱ…
Այսինքն էս կերպ ինչ մտքներն դնեն ու խելքներին փչեն՝ կըսըղղըցնեն, կանցնեն առաջ…
Ես որպես հպարտ քաղաքացի զայրացած եմ, որ էս էլ ոչ առաջին անգամն է, որ տրորվում է իմ՝ քաղաքացուս հպարտությունը ու մատուցվում է բակային ճամբարի մակարդակին հարիր ցածր ներկայացում, կառավարության նիստի քողի տակ:
Դուք ոնց որ կարծում եք, թե մենք խոտ ենք ուտում ու մեզ էս մակարդակի ներկայացում մատուցելը՝ դա հենց էն ա, ինչին մենք արժանի՞ էինք: Շատ եք սխալվում:
Ես ահավոր հիասթափված եմ ու ՔՊ-ն հաջորդ ընտրություններին ոչ միայն իմ ձայնը չի ստանա, այլ ծպտունիս էլ չի արժանանա….
#ասանք
Վրաստանի մասին հղումը կտեղադրեմ ներքևում:
Լալա Մանուկյանի էջից: